Հայերեն   English   Русский  

ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները հանդիպել են Բակո Սահակյանի հետ


  
դիտումներ: 383

Սեպտեմբերի 2-ին Արցախ կատարած այցի շրջանակներում ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին և կարևորելով նրանց այցելությունն Արցախ՝ Բակո Սահակյանը գոհունակությամբ ընդգծեց, որ նման այցերը կրում են պարբերական բնույթ և արդեն իսկ դարձել են ավանդական։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպման անցկացումը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում անմիջական քննարկում ունենալ համահայկական հարցերի շուրջ և առաջին ձեռքից ծանոթանալ Արցախի առաջնահերթություններին։

Արցախի նախագահը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Արցախում իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Արցախի անվտանգության համակարգը և այն ամրապնդելուն ուղղված քայլերը: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության ընդլայնման ու խորացմանն ուղղված հարցերին:

Արցախի նախագահը և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավարները մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, այդ թվում՝ միջազգային գործընթացներում Արցախի ժողովրդի լիարժեք ներգրավման շուրջ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: