Մայք Փենսը կոչով է հանդես եկել
դիտումներ: 418
«Եվրոպայում և ամբողջ աշխարհում ընտրություններին միջամտելու Ռուսաստանի ցանկության պատճառով ժամանակն է, որպեսզի մենք զգոն լինենք Ռուսաստանի կողմից ձեռնարկվող մտադրությունների և գործողությունների նկատմամբ», - Reuters լրատվական գործակալությունը մեջբերում է Փենսի խոսքերը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ռոբերտ Ստրեյերը հայտնել էր սոցիալական ցանցերի միջոցով ընտրություններին միջամտության դեմ ուղղված միջոցների մասին:
Հուլիսին ՀԴԲ-ում հայտարարեցին ամերիկյան ընտրական գործընթացներին «միջամտելու» Ռուսաստանի փորձերի մասին:
Ռուսաստանի արտգործնախարարությունը նման մեղադրանքները որպես անհիմն որակեց: