Քաղաքացուն վերագրված հանցանքի մասին տեսանյութը Պաշտպանի աջակցությամբ հեռացվել է համացանցից
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ Ոստիկանությունը հրապարակել է «Բնակարանային գողությունը բացահայտվեց․գողըհարևաննէրվերտառությամբնյութ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որտեսանյութի տեքստի առանձին ձևակերպումները հնարավորություն է տալիսներկայացված անհատական տվյալների միջոցով նույնականացնել անձին,ավելին, հանրության մոտ կարող էձևավորելանձիմեղավորության՝որպեսհաստատվածփաստիմասինկանխակալ պատկերացումներ: Բացի այդ, տեսանյութումբացակայում էնշում այն մասին, որ մարդը պաշտպանված է անմեղության կանխավարկածի երաշխիքով, ինչպես նաև համապատասխան ծանուցում։
Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝2017 թվականին հրապարակված տեսանյութով հասարակական ընկալում է ձևավորվել իր մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին այն դեպքում, երբ իր մեղավորությունն ապացուցված չէ սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանության հետ համագործակցության արդյունքում տեսանյութը հեռացվել է համացանցից։