Եվս 11 երգչուհի մեղադրանք է հնչեցրել Պլասիդո Դոմինգոյի հասցեին
դիտումներ: 1288
Նրանց թվում է երգչուհի Անջելա Ուիլսոնը, իսկ մյուս 10 երգչուհիները չեն ցանկացել բարձրաձայնել իրենց անունները:
Բոլոր այդ երգչուհիներն արձագանքել են օգոստոսի 13-ին լրատվամիջոցների հրապարակած տեղեկությանը, որի համաձայն 9 կանայք ցուցմունք են տվել Պլասիդո Դոմինգոյի դեմ սեռական ոտնձգությունների գործով:
Երգչուհիներից մեկի տնօրինությունը չի թաքցրել, որ երիտասարդ կանանց հիմնականում փորձել են չուղարկել Դոմինգոյի դիմահարդարման սենյակ, քանի որ նա սովորաբար մոտեցել է կանանց, գրկել, համբուրել և այլն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիեննայի օպերան չի չեղարկի սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Պլասիդո Դոմինգոյի համերգները: