Աբխազիայի նախագահ Խաջիմբան հայտարարել է ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մասին
դիտումներ: 347
«Մենք ձեր շնորհիվ հաղթեցինք, շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց աջակցության համար», - հայտարարել է Խաջիմբան Սուխումիում իր շտաբի դիմաց հավաքված կողմնակիցներին:
Ավելի վաղ Խաջիմբայի շտաբը հայտարարել էր ընտրություններում նրա ղեկավարության մասին:
Իր հերթին ընդդիմադիր «Ամցախար» կուսակցության առաջնորդ Ալհաս Կվիցինիան հայտարարել է, որ չի ճանաչում Խաջիմբայի հաղթանակը և ձայների իր հաշվարկն է անցկացնում: