Հայերեն   English   Русский  

Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր


  
դիտումներ: 329

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։

Մաեստրո Սմբատյանը, այս պաշտոնում առաջին անգամ ղեկավարելով նվագախումբը, սեպտեմբերի 14-ին Վալետայում կներկայացնի Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան։ Երեկոյի ընթացքում կհնչի նաև Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, որը կոմպոզիտորի և ընդհանրապես, դաշնամուրի համար գրված ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։

Համերգային ծրագիրը կազմվել է հակադրությունների հիման վրա՝ ներառելով 20-րդ դարի ռուսական կոմպոզիտորական դպրոցի երկու խոշորագույն հեղինակների՝ Ստրավինսկու հեղափոխականությունն ու Ռախմանինովի քնարականությունը։

Երեկոյի ընթացքում որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Ալեքսեյ Վոլոդինը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: