Քրիսի Թեյգանը և Ջոն Լեջենդը վիճել են Թրամփի հետ
Ինչպես նշվում է, սեպտեմբերի 9-ին նախագահը թվիթերյան իր էջում մեկնաբանել է քրեական պատժամիջոցների բարեփոխումը և միաժամանակ քննադատել աստղային զույգին:
Թրամփը նշել է, որ բոլոր նրանք, ովքեր նախկինում աջակցում էին բարեփոխումների իրականացմանը, որոնց թվում նաև նախկին նախագահ Բարաք Օբաման, այդպես էլ չիրականացրեցին դա, և հենց ինքը հաջողությունների հասավ: Այնուհետև նա իր գրառման մեջ հիշատակել է աստղային զույգին:
«Մարդիկ, ովքեր դրա հետ գործնականում ոչ մի առնչություն չունեին, ընդունում են գովասանքներ ... Երաժիշտ Ջոն Լեջենդը և նրա կինը վատ բերանով չեն հոգնում կրկնել, թե որքան հիասքանչ է դա: Սակայն նրանք մեր կողքին չէին, երբ մեզ օգնություն էր անհրաժեշտ», -գրել է Թրամփը:
Թեյգանը և Լեջենդը արձագանքել են ամերիկացի առաջնորդի նման հայտարարություններին:
«Պատկերացրեք մի մեծ երկրի նախագահի, ով կիրակի երեկո է անցկացնում` հուսալով, որ ինչ-որ մեկը կգովաբանի իրեն», - գրել է Լեջենդը:
Իսկ Քրիսի Թեյգանն ավելի կոշտ է արձագանքել նախագահի հայտարարությանը:
«Ծիծաղում եմ այն փաստի վրա, որ նա նշել է ինձ, քանի որ նա չի կարող սրիկա չլինել», - գրել է Թեյգանը:
Ավելի վաղ երգչուհի Ռիհանան Թրամփին «անբարոյական խոզ» էր անվանել: