Ֆիլիպինների ափերի մոտ 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի պատճառով Մանիլայում տարհանել են նախագահական պալատը և Կենտրոնական բանկի շենքը: Գրում է Russian.rt.com-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆիլիպինների մայրաքաղաքից 157 կմ դեպի արևելք: Օջախը խորությունը 10 կմ է կազմել:
Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի տարածվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսեուելայի ափերի մոտ 5,1 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: