Հայերեն   English   Русский  

Ա. Աշոտյանի հրամանով ՀՀ երեք պետական բուհեր ստացել են հավատարմագիր


  
դիտումներ: 1115

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշումն ու "Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն" հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 21-ի որոշումները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ երեք պետական բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ "Երևանի պետական համալսարան" հիմնադրամին հավատարմագիրը շնորհվել է 6 տարի, իսկ "Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան" և "Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան" հիմնադրամներին՝ 4 տարի ժամկետներով:

Հավատարմագրման համար հիմք են հանդիսացել նաև Բոլոնիայի գործընթացով պայմանավորված միջազգային լավագույն փորձի համաձայն մշակված՝ Որակի ապահովման չափորոշիչները, չափանիշներն ու ընթացակարգերը:

Հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: