Հայերեն   English   Русский  

​Սոցիալական գովազդում կանանց դեմքերի վրա ծեծի հետքերն անհետանում են անցորդների հայացքներից


  
դիտումներ: 1049

Women's Aid կազմակերպության հանձնարարությամբ բրիտանացի փորձագետներն օրիգինալ ընթացք են տվել մի սոցիալական գովազդի, որպեսզի դիմակայեն ընտանեկան բռնությանը: Սոցիալական գովազդի ընթացքում գովազդային վահանակները փոխվում են անցորդների աչքի առջև: Գրում է Russian.rt.com-ը:

Սոցիալական գովազդի հեղինակներ Մայք Ուայթսայդը և Բեն Ռոբինսոնը կիրառել են դեմքերի ճանաչման տեխնոլոգիան` հասարակությանը կոչ անելով անտարբեր չմնալ կանանց նկատմամբ բռնությունների հանդեպ:

Ծեծի ենթարկված կանանց պատկերող գովազդային վահանակները փոխվում են այցելուների հայացքների հետ շփման արդյուքնում:

Որքան շատ մարդիկ են նայում լուսանկարին, այնքան արագ կերպով են տուժածների դեմքերին առկա սպիներն ու կապտուկներն անհետանում:

Այդպիսով հեղինակները հասկացնել են տալիս, որ հասարակության ոչ չեզոքությունն աջակցում է դիմակայել բռնությանը: Անցյալ տարի Don't turn a blind eye անունը կրող արշավն արդեն հասցրել է Art of Outdoor արտաքին գովազդի մրցույթում հաղթանակ գրանցել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: