Հայերեն   English   Русский  

Վալերիա Սիդորովան կմասնակցի գեղասահքի Գրան պրի մրցաշարի


  
դիտումներ: 383

Սեպտեմբերի 23-25-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կկայանա գեղասահքի պատանեկան Գրան պրիի հերթական փուլը, որտեղ Հայաստանը կներկայացնի միայն Վալերիա Սիդորովան։

15-ամյա գեղասահորդուհին ապրում և մարզվում է Կրասնոդարում։ Նրա անձնական մարզիչը Սերգեյ Դոբրինն է։
Մարզուհին այսօր մեկնել է Զագրեբ։
ՀԱՕԿ լրատվականի հաղթրդմամբ սեպտեմբերի 11-14-ը Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կայացած պատանեկան Գրան պրիի հերթական փուլում Սիդորովան առաջին անգամ ներկայացրել էր Հայաստանը։ Նա 30 մասնակիցների մեջ զբաղեցրել էր 22-րդ տեղը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: