Հայերեն   English   Русский  

Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն


  
դիտումներ: 722

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ոսկե մեդալ նվաճեց:

89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը, երկամարտում գրանցելով 375 կգ արդյունք, հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Պոկում վարժությունում այս տարվա Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը 167 կգ արդյունքով չորրորդն էր, իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 208 կգ և երկամարտում 1 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Միրիին:

Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 355 կգ արդյունք՝ զբաղեցնելով 12-րդ տեղը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: