Հայ սակրավորները երկու ականադաշտ ամբողջությամբ ականազերծել են Սիրիայում
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որի ընթացքում հայ մասնագետներն ու Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչներն իրականացրել են տեղազննում, որից հետո Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Հալեպի փոխնահանգապետ Կումեթ Ասի ալ Շեյխին է հանձնել հավաստագրերը։ Այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մամուլի ծառայությունից:
Դեռ 2019 թվականի փետրվարին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը՝ 83 անձ, Հայաստանից մեկնել է Սիրիա: