Հայերեն   English   Русский  

Վանեցյանն իմ ընկերն է ու իմ ընկերն էլ մնալու է. Սասուն Միքայելյան


  
դիտումներ: 246

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, խոսելով Հայաստանում անցկացվող լայնածավալ զորավարժությունների մասին, ասել է, որ

ամբողջ Հանրապետության տարածքով զորահավաքին երկրապահից մասնակցել է 6540 մարդ:

Միքայելյանը նաև նշել է, որ պատերազմական իրավիճակում մինչև 7000 երկրապահ կամավորական կկանգնի մեր զինվորի կողքին՝ առաջնագծում:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին, Սասուն Միքայելյանն ասել է. «Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է»:

Դիտարկմանը՝ Վանեցյանը սթափվելու կոչ է արել իր հրաժարականի տեքստում, Միքայելյանն ասել է. «Բոլորս պետք է սթափվենք»:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե Վանեցյանը ուսադիրները «աղբմանն է նետել», Միքայելյանը նշել է, որ ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի, և որ ինքն էլ է ուսադիր կրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: