Պարոն պարտադրված քաղաքապետը լիազոր անձ չուղարկեց, շարժվում ենք դեպի Երևանի քաղաքապետարան. Սոնա Աղեկյան
դիտումներ: 331
Քիչ առաջ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ Սանիթեք ընկերության աշխատակիցների հետ շարժվում են դեպի քաղաքապետարան:
Աղեկյանը ավելի վաղ Սանիթեք ընկերության աշխատակիցների հետ բողոքի ակցիա էր սկսել ընկերության առաջ՝ պահանջելով վճարել չվճարված աշխատավարձերը: Այս պահին ակցիայի մասնակիցները երթով շարժվում են քաղաքապետարան, որպեսզի հստակ իմանան, թե երբ են աշխատողները գումար ստանալու: