Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու են երեխաները հայտնվել գիշերօթիկում. Անի Սամսոնյան
դիտումներ: 378
Նա հայտնում է, որ այս թեմայով մի քանի հարցերի պարզաբանման նպատակով գրություն է ուղղել նախարար Զարուհի Բաթոյանին:
«Հայտնի է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է լուծարել գիշերօթիկ հաստատությունները և շուրջ 260 երեխա վերադարձնել ընտանիքներ։
Կարծում եմ մինչեւ երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելը անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու են նրանք հայտնվել գիշերօթիկում եւ ինչպես մենք կարող ենք վերացնել այդ խոչընդոտները։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմել եմ այսօր նախարար Զարուհի Բաթոյանին»,- մասնավորապես գրել է պատգամավորը: