Հայերեն   English   Русский  

Ապրիլի 24-ից հետո կսկսենք գրոհը. Ժիրայր Սեֆիլյան


  
դիտումներ: 1046

«Այս ռեժիմն ապացուցում է, որ մենք պետություն չենք, եթե իշխանություն չկա, այդ համակարգը պետական համակարգ կոչելու իրավունք չունենք», - այսօր Գյումրիի մատույցներում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանը նաև հայտնել է, որ վստահ են՝ գյումրեցիները կհասկանան իրենց Գյումրի չգնալը, քանի որ չէին կարող վտանգել մարդկանց կյանքը.«Եթե այս անգամ որոշել էինք միտինգ չանել և միայն հանդիպումով էինք բավարարվելու, ապա հիմա մենք խոստանում ենք՝ առաջիկա օրերին Գյումրի գալ միտինգի նպատակով և մեր ժողովրդին հասկացնենք՝ ինչպիսի գործընթաց ենք սկսելու ապրիլի 24-ից», - նշել է Ժիրայր Սեֆիլյանը:

Անդրադառնալով իրենց գործողություններին՝ Սեֆիլյանն ասել է, թե երկու նպատակ ունեն՝ իրազեկում և ժողովրդի ոգևորում, իսկ ապրիլի 24-ից սկսվելու է գործընթաց՝ ռեժիմից ձերբազատվելու համար:

«Ապրիլի 24-ից հետո կսկսենք գրոհը, իսկ մինչ այդ փորձում են մեզ ներքաշել պրովոկացիաների մեջ: Վստահեցնում եմ, որ չի ստացվելու», - հայտնել է Ժիրայր Սեֆիլյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: