Հայերեն   English   Русский  

Վաղը Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն. ՃՈ հայտարարությունը


  
դիտումներ: 1204

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան - Թումանյան խաչմերուկից Աբովյան - Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին - Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ:

Տեղեկացնում ենք նաև, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային - Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան - Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան - Պռոշյան խաչմերուկից Մաշտոց - Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: