Հայերեն   English   Русский  

Իջևանի ոստիկանները հայտնաբերել են 23 տարի հետախուզման մեջ գտնվողի


  
դիտումներ: 413

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով,

սեպտեմբերի 27-ին, ժամը 21.55-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու, որը 1996 թվականից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի՝ անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: