Հայերեն   English   Русский  

Առաջարկում եմ ստուգել բոլոր բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները. Անի Սամսոնյան


  
դիտումներ: 341

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կոչ արեց հանձնարարել՝ ստուգել Հայաստանի բոլոր բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները:

«Սեպտեմբեր ամսին դիմել էի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ հանրության շրջանում տարակուսանք է առաջանում այն հարցով, թե ինչու է խտրական մոտեցում ցուցաբերվում, երբ Բարձրագույն որակավորման կոմիտեն ձեռնամուխ է եղել ուսումնասիրելու միայն ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը: Միևնույն ժամանակ հանրությունը ակնկալում է հավաստիանալ, թե արդյոք մյուս բուհերի ռեկտորների ատենախոսությունները զերծ են գրագողությունից »,-ասաց Սամսոնյանն ու նշեց՝ ինքն առաջարկել էր, որ ՀՀ բոլոր բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսություններն ուսումնասիրվեն՝ բացառելով խտրական վերաբերմունքը

Սամսոնյանին չեն գոհացրել նախարարից ստացված պատասխանները: Պատգամավորը նաև նշեց, որ իրեն ներկայացվել են կոնկրետ փաստեր այլ ռեկտորների գիտական աշխատանքներում առկա արտագրություններ դեպքերի մասին:

Պատգամավորը կոչ արեց նախարարին ընդունել այդ փաստերը, հատուկ հանձնարարական տալ այդ դեպքերն ուսումնասիրելու համար, և, որպեսզի խտրական մոտեցում չցուցաբերվի, հատուկ հանձնարարական իջեցնել, որ ստուգեն ՀՀ բոլոր բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: