Ինձ համար պատիվ էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ողջունել Արցախի բարեկամ Ֆրենկ Փալոունին
Աշոտ Ղուլյան,ֆբ գրառում
դիտումներ: 305
Կոնգրեսական Փալոունի բարեկամությունը Արցախի և հայ ժողովրդի հետ խորը արմատներ ունի, նա ամերիկյան քաղաքական դաշտի այն ներկայացուցիչներից է, ով լավագույնս տիրապետում է Արցախի ազատության համար հայ ժողովրդի պայքարի էությանը և մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայկական կարևորության հարցերը:
Նա ազատության այն ջատագովներից է, ով դեռևս 1990-ականներից կանգնած է մեր կողքին և պաշտպանում է ազատ ինքնորոշվելու մեր ժողովրդի անքակտելի իրավունքը: