Ոստիկանները դուրս են եկել Փարիզի փողոցներ «ցասման երթով»
Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով BFM հեռուստատեսությանը:
Հայտնի է, որ արհմիության կոչով հոկտեմբերի 2-ին մայրաքաղաքի փողոցներ է դուրս եկել 15000-20000 ոստիկան:
Ցուցարարները բողոքում են վատառողջությունից, աջակցության բացակայությունից իրենց անմիջական վերնախավից, ելույթ են ունենում աշխատանքի պայմանների բարելավման օգտին: Դժգոհություն է առաջացնում նաև կենսաթոշակային բարեփոխումը: Ոստիկանության աշխատակիցները մտավախություն ունեն, որ կփոխվի իրենց համար շահեկան պարգևավճարների համակարգը:
«Մենք ցանկանում ենք կառավարության հաստատ և որոշակի դիրքորոշումը»,- հայտարարում է Unité-SG-FO արհմիության գլխավոր քարտուղար Իվ Լեֆեբվրը:
Ի դեպ, ներկայումս ոստիկանությունն օգտվում է այսպես կոչված «հինգերորդ» հատուկ բոնուսից, որը հատկացվում է հինգ տարին մեկ: Այդ բոնուսի իրավունքը ստանալու համար աշխատակիցը պետք է աշխատի 27 տարի: