Հայերեն   English   Русский  

9 ամսական երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք. առողջապահության նախարարության պարզաբանումը


  
դիտումներ: 240

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն:

«Երեկ մամուլում ապատեղեկատվություն էր տարածվել` «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» վերնագրով:

Այդ առնչությամբ հայտնում ենք, որ երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք: Առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Երեխան գտնվում է բժիշների հսկողության տակ»,-ասված է պարզաբանման մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: