Հայերեն   English   Русский  

Թուրքիան միջոցներ է ձեռնարկում՝ սիրիացի փախստականներին հետ ուղարկելու Սիրիա


  
դիտումներ: 544

Թուրքիան միջոցներ է ձեռնարկում սիրիացի փախստականներին Սիրիա հետ ուղարկելու ուղղությամբ:

Սիրիացի փախստականների հարցով Թուրքիայի նախագահությամբ միջազգային համաժողով է անցկացվելու, որին մասնակցելու են Լիբանանը, Իրաքը և Հորդանանը: Սակայն ժամկետները դեռևս հստակեված չեն: Բացի այդ համաժողովից տեղի է ունենալու նաև «Փախստականների գլոբալ ֆորում», որի ղեկավարումը կրկին ստանձնելու է Թուրքիան:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` սիրիացի փախստականներին Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտի տեղափոխելու համար մեկ այլ դոնորների համաժողով է անցկացվելու, որը գլխավորելու է ՄԱԿ-ը: Այստեղ նախատեսվում է, որ Թուրքիան օգնության կոչով կդիմի միջազգային հանրությանը:

Թուրքիան ծրագրում է Սիրիայի հյուսիսի անվտանգություն գոտում գյուղեր և շրջաններ հիմնել, որոնց համար ակնկալում է մյուս երկրների օգնությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: