Հայերեն   English   Русский  

Պարզվում են 72-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները. բերանը կպչուն ժապավենով կապված է եղել


  
դիտումներ: 172

ՀՀ ՔԿ Գեղարքունիք մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 72-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին` ժամը 13.40-ին, ՀՀ ոստիկանության Սևանի բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող լողափում՝ ջրի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել են 1946 թվականին ծնված Հրազդան քաղաքի բնակչի դին՝ բերանը կպչուն ժապավենով կապված վիճակում:

Դեպքի առթիվ Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի կատարումն հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատանյութագիտական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: