«Հայկական ժամանակ». Հայաստանի բանկային համակարգը թաղվում է պարտքերի մեջ
Օրինակ միայն անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում, ըստ ԿԲ հրապարակած պաշտոնական տվյալների, մեր բանկերի պարտքը արտասահմանյան ֆինանսական կառույցներին աճել է մոտ 255 մլն դոլարով և կազմել 1 մլրդ 412 մլն դոլար: Սա ուշագրավ է նրանով, որ վերջին երկու տարիներին մեր բանկերի արտաքին պարտքը կայուն տատանվել է 1-ից 1.2 միլիարդ դոլարի սահմաններում և կտրուկ աճել է հենց անցած տարվա վերջին, երբ դրամը էականորեն արժեզրկվեց: Պետք է ենթադրել, որ բանկերը խոշոր վարկեր են ներգրավվել ոչ թե իրենց բնականոն գործունեությունը ընդարձակելու, այլ դրամի արժեզրկման հետևանքով իրենց մոտ առաջացած խնդիրները մեղմելու նպատակով, ինչը էլ ավելի է ծանրացնում բանկերի վիճակը»,–գրում է թերթը։