Արայիկ Հարությունյանը Գերմանիայում կմասնակցի Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովին
դիտումներ: 735
Գիտաժողովն անցկացվում է Վարդապետի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում` հոկտեմբերի 8-10-ը Բեռլինի Հումբոլդթի և Հալլե-Վիտենբերգ երկրամասի Մարտին Լյութերի անվան համալսարաններում: ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ելույթով:
Գիտաժողովը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի Հումբոլդթի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանների, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության, Բեռլինի պետական գրադարանի աջակցությամբ: