Հայերեն   English   Русский  

Ամուսինը պատանդ է վերցրել նախկին կնոջը


  
դիտումներ: 631

Մոսկվայում՝ Ներքին գործերի նախարարության կենտրոնական թանգարանի շենքում տղամարդը պատանդ է վերցրել: Նախնական տվյալների համաձայն՝ պատանդ է դարձել ՆԳՆ-ի աշխատակիցը: Գրում է Vesti.ru-ն:

Դեռևս չհստակեցված տվյալների համաձայն՝ ագրեսիայի պատճառ կարող էր դառնալ կնոջ հետ վեճը: LifeNews-ի փոխանցմամբ՝ տղամարդը նախկին ոստիկան է հանդիսանում և զինված է եղել նռնակով: Ավելի ուշ ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ տեղեկությունը հաստատվել էր իրվապահ մարմինների կողմից:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ պատանդը նրա նախկին կինն էր: Ներկա պահին միջադեպը ավարտվել է: Ընդ որում Մոսկվայի ՆԳՆ-ից հայտնել են, որ վեճը բտնկվել է բնակավայրի որոշման և համատեղ երեխայի պատճառով:

Տղամարդը ժամանել էր նախկին կնոջ աշխատանքի վայր և անօրինականորեն նրան պատանդ պահելով՝ պահանջել է երեխային վերադարձնել:

Բանակցությունների արդյուքնում, որոնք անցկացվել են մոսկովյան ոստիկանության կողմից, տղամարդը հրաժարվել է իր պահանջներից և բաց թողել կնոջը: Մոսկվայի ոստիկանութռդյունից հայտնել են, որ կենցաղային հողի վրա ծագած վեճի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: