Իրաքի քրդերը Լավրովից խնդրել են պաշտպանել Սիրիայի քրդերին թուրքերից
դիտումներ: 412
Այդ մասին հայտնում է քրդական «Rudaw» լրատվամիջոցը։ Ըստ տեղեկությունների՝ Բարզանին խնդրել է Ռուսաստանից «զգալի դեր խաղալ քուրդ ժողովրդի տառապանքը կանխելու հարցում»։
Լավրովը մեկնել է Իրաքյան Քուրդիստան, որտեղ հանդիպումներ է ունեցել, թե՛ Մասութ Բարզանիի և թե ներկայիս ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ։
Նեչիրվան Բարզանիի գրասենյակից հայտնել են, որ Լավրովի հետ քննարկվել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ։
Ավելի վաղ Մասութ Բարզանին Twitter-ի իր էջում մտահոգություն էր հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում նախաձեռնվող նոր ռազմական գործողության կապակցությամբ: