Հայերեն   English   Русский  

Թուրքերը Սիրիայի Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ցամաքային ներխուժման փորձ են անում


  
դիտումներ: 271

Հալեպի հայկական համայնքի պաշտոնաթերթ «Գանձասարը» հայտնում է, որ թուրքական ուժերը Սիրիայի Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ցամաքային ներխուժման փորձ են անում:

Թել Աբյադ և Ղամիշլի քաղաքների ռմբակծության հետևանքով արդեն կա 8 զոհ (որից 2-ը՝ քրիստոնյա) և 20 վիրավոր: Հայտնի է դարձել, որ Թել Աբյադում 16 հայ ընտանիք կա, որոնց նախատեսվում է տարհանել:

Նշվում է, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ղամիշլիի հայկական դպրոցները, անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինեն: Հրկիզվել են մի շարք բնակարաններ: Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: