Հայերեն   English   Русский  

​Եվրամիությունը չպետք է ենթարկվի Էրդողանի շանտաժին. Իտալիայի վարչապետ


  
դիտումներ: 263

Եվրամիությունը չպետք է ենթարկվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի սպառնալիքներին, որը խոստանում է բացել սահմանները սիրիական փախստականների համար: Այսպիսի կարծիք է հայտնել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:

«Ես խիստ մտահոգված հետևում եմ Սիրիայի հյուսիս-արևելքի վերջին իրադարձություններին: Մենք կոչ ենք անում Թուրքիային անհապաղ դադարեցնել իր միակողմ ռազմական նախաձեռնությունը, որը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանային կայունությունը և թուլացնել պայքարը ԻՊ-ի դեմ»,- գրել է Կոնտեն թվիթերյան հաղորդագրությունում:

La7 հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ «Իտալիան, ԵՄ-ն և բոլոր միջազգային հաստատությունները պետք է հաստատակամություն պահպանեն»: Նրա խոսքով՝ Եվրամիությունը չի կարող համաձայնել թուրքական ռազմական ձեռնարկմանը, որը, ինչպես նշել է Կոնտեն, հակառակ արդյունքն է տալու:

«Եվրամիությունը հավանաբար փախստականների ալիքի սպառնալիքի տակ տեղի տա ճնշմանը և շանտաժին: Սակայն դրանք բաներ են տարբեր օպերաներից. Թուրքիայում փախստականներին ապաստան տալուն Եվրամիությունն աջակցում է տնտեսապես»,- ընդգծել է Կոնտեն:

Ինչպես հաղորդել է REGNUM գործակալությունը, երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է սթափվի և չդատապարտի ռազմական գործողությունը, որը իրականացնում է Թուրքիան Սիրիայում: Նա խիստ քննադատության է ենթարկել Եվրամիության վերաբերմունքը Անկարայի քայլերին և սպառնացել է բացել սահմանները փախստականների առաջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: