Խորհրդարանականները մասնակցում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին
«Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին:
Բացելով համաժողովը, խորհրդարանի ղեկավարը նշել է, որ արդարությունն ու խաղաղությունը համամարդկային աժեքներ են, որոնք պահանջված են ու արդիական բոլոր տարածաշրջաններում, բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի համար: Նա ընդգծել է, որ հենց այս գաղափարներն են մի հարկի տակ հավաքել աշխարհի տարբեր երկրներում նույն աշխատանքն իրականացնող Արցախի բարեկամներին:
Համաժողովի առաջին նստաշրջանում Ազգային ժողովի նախագահը հանդես է եկել «Արցախի խորհրդարանական դիվանագիտության նոր հնարավորությունները» զեկույցով և ներկայացրել արտաքին քաղաքականության բնագավառում խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքներն ու դրանք ակտիվացնելու հնարավորությունները: Նա մասնավորապես նշել է, որ Արցախի պարագայում, երբ չճանաչվածության հանգամանքով պայմանավորված՝ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունները սահմանափակ են, խորհրդարանական մակարդակով շփումների ու կապերի կարևորությունը առավել ընդգծվում է, և հավելել, որ 30 տարիների ընթացքում գործադրված ջանքերի շնորհիվ խորհրդարանական դիվանագիտությունը իր արժեքավոր տեղն է զբաղեցրել Արցախի արտաքին քաղաքականության գործիքակազմում:
Ելույթում Աշոտ Ղուլյանը անդրադարձել է 1994 թվականի մայիսին հրադադարի հաստատման ուղղությամբ տարվող բանակցություններում խորհրդարանականների մասնակցությանը, Ազգային ժողովում գործող բարեկամական խմբերի և շրջանակների գործունեությանը, քաղաքական ուժերի մակարդակով միջազգային համագործակցությանը և խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման գործում առանձին խորհրդարանականների անհատական պատրաստակամությանն ու ներգրավվածությանը:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին