Մշակութային շաբաթ
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Դիդյուլյա» հանրահայտ խմբի համերգը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:30-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա «Բումերանգ» ներկայացումը՝ մեկ գործողությամբ:
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19:30-ին, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ռիչարդ 3-ը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերհոլդի կյանքից» ներկայացումը:
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ «Տարվա եղանակներ» խորագրով:
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հանրահայտ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչի մենահամերգը «Երեք նամակ Սարաևոյից» շրջագայության շրջանակում:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա ուրարտական առասպել «Իուարշայի սուրը» ներկայացումը:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը: