Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ
դիտումներ: 300
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի բանակը շարժվում է դեպի երկրի հյուսիս, որպեսզի կանխի Թուրքիայի զինված ուժերի առաջխաղացումը «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակներում։ Այս պահին, որոշ լրատվամիջոցներ նշում են, որ կառավարական ուժերը մտել են Մանբիչ։
«Եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը փորձեն մտնել Սիրիայի հյուսիսարևելք, ապա իր դիմաց կտեսնի Թուրքիային։ Երկու բանակի միջև կարող է բախում տեղի ունենալ»,- ասել է թուրք պաշտոնյան։ Վերջինս Սիրիայի կառավարական ուժերի մտադրության վերաբերյալ մի քանի գրառումներ է արել՝ պնդելով, որ նրանք չեն կարողանա կանգնեցնել Թուրքիայի բանակին։