ՈՒՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը
դիտումներ: 383
Երկրորդ նախագահն առողջական վիճակից ելնելով չի մասնակցում դատական նիստին։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական շրջանում է և նրա մասնակցությունն այս նիստին նպատակահարմար չէ։ Քոչարյանը միաժամանակ հայտնել է, որ դեմ չէ, որպեսզի դատաքննությունը շարունակվի իր բացակայությամբ։
Նշենք, որ հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։