Հայերեն   English   Русский  

Որևէ անձ անպատիժ չի մնալու. Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ


  
դիտումներ: 116

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ծառայողների և անձամբ իմ անունից ցավակցում եմ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ, կիսում կորստյան խոր վիշտը։

Հավաստիացնում եմ, որ պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության գործին նվիրված ծառայողների կյանքի և առողջության դեմ ոտնձգած որևէ անձ անպատիժ չի մնալու»,-ասված է հեռագրում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: