Հայերեն   English   Русский  

Ջորջ Քլունիի մասնակցությամբ 100կյանք նախաձեռնության մեկնարկը, տեսանյութ


  
դիտումներ: 975

100 LIVES նախաձեռնության համաշխարհային մեկնարկը տրված է:

Նյու Յորքում կայացած միջոցառմանը մասնակցում էին համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը,Նուբար Աֆեյանը և Վարդան Գրեգորյանը, ինչպես նաև հանրահայտ դերասան Ջորջ Քլունին:

Նախաձեռնության հաղորդագրության մեջ ասվում է. "Հարյուր տարի առաջ բազմաթիվ համարձակ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին հայերին, երբ նրանք ամենից շատն ունեին դրա կարիքը: Նաև նրանց ջանքերի շնորհիվ՝ այսօր ամեն հայի սրտում մեծահոգություն կա:

Հիմա՝ 100 տարի անց, ժամանակն է կիսվել այդ պատմություններով"։

Հիշեցնենք, որ Հայկական սփյուռքի ներկայացուցիչները հոլիվուդյան դերասանների և հայտնի մարդկանց մասնակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստվում են ներկայացնել մի նոր մրցանակ, որի նպատակն է խրախուսել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը ռիսկի տակ են դնում մյուսների կյանքերը փրկելու համար։

Մրցանակի նպատակն է ցույց տալ, որ Ցեղասպանության տարիներին մարդիկ, ովքեր փրկել են հայերի կյանքեր, թույլ են տվել նրանց աշխարհով մեկ հասնելու լուրջ բարձունքների՝ Ռուսաստանից մինչև Միացյալ նահանգներ։ Ամեն տարի այս մրցանակի դափնեկիրը կստանա «Ավրորա» մրցանակը, որի մրցանակային հիմանդրամը կկազմի տարեկան 1 միլիոն դոլար։ Մրցանակը կշնորհվի հաջորդ տարվանից, բայց շնորհանդեսը տեղի կուեննա այսօր Նյու Յորքում։ Այն կրելու է Ավրորա Մարդիգյանի անունը, ով մանուկ տարիքում կորցրել է իր ամբողջ ընտանիքը, սակայն ինքը կենդանի է մնացել։

2016թ. ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք արարողությանը առաջին «Ավրորա» մրցանակը կշնորհի Ջորջ Քլունին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: