Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ
դիտումներ: 286
Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության համընդգրկուն օրակարգի շուրջ, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային արդիական հարցերի և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին:
ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Այս համատեքստում ընդգծվեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին և հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: