Իսրայելի վարչապետի որդին կոչ է անում բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները
դիտումներ: 451
Յաիր Նեթանյահուն Twitter-ի և Facebook-ի իր էջերում կատարած գրառման մեջ կոչ է արել բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները (Turkish Airlines)՝ ի պատասխան Սիրիայի տարածքում թուրքական զինուժի գործողություններին:
Հոկտեմբերի 9-ին կատարած մեկ այլ գրառմամբ վարչապետի որդին աջակցությունն էր հայտնել քրդերին` գրելով «ազատ Քուրդիստան» (Free Kurdistan):