Հայերեն   English   Русский  

​«Կոմիտաս. խաղաղության գինը»


  
դիտումներ: 351

Այս տարին ի սկբանե կոմիտասյանական էր հռչակված․ տարեսկզբից մինչև այժմ բազմաթիվ համերգներ, գրական-երաժշտական երեկոներ, բանախոսություններ ու հանդիպումներ են անցկացվել ամենատարբեր հաստատություններում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, նաև միջոցառումներ են տեղի ունեցել երկրից դուրս:Այս տարին ի սկբանե կոմիտասյանական էր հռչակված․ տարեսկզբից մինչև այժմ բազմաթիվ համերգներ, գրական-երաժշտական երեկոներ, բանախոսություններ ու հանդիպումներ են անցկացվել ամենատարբեր հաստատություններում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, նաև միջոցառումներ են տեղի ունեցել երկրից դուրս:

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150 ամյակի կապակցույանմբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է համերգ ու միջոցառում, որն անցավ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատանը: Միջոցառումը կազմակերպել էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը Վաշինգտոնում սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և կանանց եկեղեցական խորհրդի հետ համատեղ:

ԱՄՆ-ի մայրաքաղաքում կազմակերպած հոբելյանական այս համերգն ուներ նաև մեկ այլ խորհուրդ: Այն նվիրված էր նաև Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին, իսկ միջոցառման ողջ հասույթը կուղվի Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գտնվող Վանաձորի տարեցների տանը:

Վաշինգտոնում կայացած համերգը համալրեց այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում և Հայաստանում անցնող Կոմիտասին նվիրված բազմաթիվ միջոցառումների ու համերգների շարքը:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանի խոսքերով՝ Կոմիտասն այն անուններից է, որով Հայաստանը ներկայացված է աշխարհում:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում կայացած համերգից առաջ՝ հոկտեմբերի 7-ին Ստամբուլում տեղի էր ունեցել Կոմիտասի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգը, որին մասնակցել են մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից:

Թուրքական «Hürriyet» թերթի լրագրողը նույնպես մասնակցել է համերգին և իր տպավարություններով` փոքր-ինչ քաղաքական երանգ հաղորդելով կիսվել իր սյունակում:

Ստորև համառոտ ներկայացվում է թուրք լրագրողի «Հնչում է Առավոտ լուսո» խորագրով համերգի շուրջ «Կոմիտաս. խաղաղության գինը» վերտառությամբ հոդվածը.

«Հոկտեմբերի 7-ին, երբ քայլում էի դեպի «Ջեմալ Ռեշիթ բեյ» համերգասրահ, սոցցանցերը փոթորկվում էին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում էր, որ կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը: Հեռախոսս անձայն ռեժիմի վրա դրեցի, գցեցի պայուսակիս մեջ և գերադասեցի շարունակել վայելել այն համերգը, որը քիչ անց դիտելու էի...

Կոմիտասի ձայնով և տեսաձայնագրություններով կարճ տեսահոլովակ էին պատրաստել: Այդ ֆիլմը դիտելուց ինձ Հրանտին (խմբ. Դինք) հիշեցրեց: Համերգասրահը լեփ-լեցուն էր: Բազմաթիվ արվեստագետներ, գրականագետներ և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ կային: Այնտեղ էին նաև հայ համայնքի հոգևոր առաջնորդներ և հասարակական գործիչներ...

Երբ դուրս եկա մոտ 3 ժամ տևած համերգից հոգեպես թարմացա: Դեռ ավելին, համերգից առաջ ընթերցածս Թրամփի սպառնալից թվիթերյան գրառման համար գուցե և գտա ամենաճիշտ պատասխանը:

Մենք, այսինքն Անատոլիան (խմբ. Արևելյան Թրակիա, Արևմտյան Հայաստան) չի հիմնվել տնտեսական հողի վրա, այլ հիմնված է հազարավոր տարիներ շաղախված մշակութային ժառանգության վրա...

Նրանցից մեկը Կոմիտասն է... Այո, մեր ամենալավ պատասխաններից մեկը Կոմիտասն է, որ կարող ենք տալ Թրամփին կամ իր նմաններին... բավական է, որ հաշտվենք...»





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: