«Ռեալն» անակնկալ պարտվեց, «Բարսելոնան» հաղթեց և դարձավ առաջատար
Զինեդին Զիդանի գլխավորած թիմն անակնկալ պարտություն կրեց:
«Մալյորկայի» հաղթական գոլը խաղի 7-րդ րոպեին խփեց Կոտ դ՛Իվուարը ներկայացնող հարձակվող Ժունիոր Լագոն:
«Բարսելոնան» հյուրընկալվեց «Էյբարին»։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։
13-րդ րոպեին հաշիվը բացեց կատալոնական թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ Երկրորդ խաղակեսում նրա փոխանցումից հետո աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։
67-րդ րոպեին «Էյբարի» դարպասը գրավեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որին արդյունավետ փոխանցում կատարեց Մեսին։
Առաջատարը կատալոնական «Բարսելոնան» է՝ 19 միավորով: «Ռեալը» 18 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: