Հայերեն   English   Русский  

Հանձնաժողովի քննարկելիք հիմնական հարցը պետք է լինի հետևյալը՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ԱԺ-ում և հարցազրույցների ժամանակ համապատասխանո՞ւմ են իրականությանը


Ռուբեն Հակոբյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 783

Նորից ուզում եմ անդրադառնալ ապրիլյան պատերզմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին։

Հանձնաժողովի նախագահը վերջերս նշեց, որ բավականին արդյունավետ են աշխատում և մինչև տարեվերջ ԱԺ-ին և հասարակությանը կներկայանան հաստ թղթապանակով, որտեղ սպառիչ պատասխան կտրվի, թե ինչ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ։

Կրկնվելով, ուզում եմ նշել, որ այդ հանձնաժողովի քննարկելիք հիմնական հարցը պետք է լինի հետևյալը՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ԱԺ-ում և հարցազրույցների ժամանակ համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՝ ոչ։
Նա ուղղակիորեն մեղադրում է, որ Ադրբեջանը պատերազմը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ։ Իսկ ԱԺ ամբիոնից ուղղակիորեն հայտարարեց, որ Ռուսաստանի հետախուզությունը մերժել է մեր հետախուզության տվյալները՝ դավադիր կեցվածք որդեգրելով։

Ներկայացվող տեսաժապավենում հենց Փաշինյանի տեսակետն է ապրիլյանի պատերազմի վերաբերյալ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: