Հայերեն   English   Русский  

​75-ամյա Ալ Պաչինոն ամուսնանում է (լուսանկարներ)


  
դիտումներ: 1702

Կանանց սիրելի հոլիվուդյան դերասան և բավական երկար ժամանակ ամուրի 75-ամյա Ալ Պաչինոն կյանքում առաջին անգամ պատրաստվում է ամուսնանալ: Հայտնի դերասանի ընտրյալը 35-ամյա արգենտինացի դերասանուհի Լյուսիլա Սոլան է: Գրում է Elle .ru.-ն:

Ունեցած սիրավեպերի քանակով Ալ Պաչինոն կարող է անգամ մրցակցել հայտնի սրտակեր Ջորջ Քլունիի հետ, սակայն նրա բազմաթիվ սիրավեպերից և ոչ մեկը դեռևս չի ավարտվել ամուսնությամբ:

Ալ Պաչինո

Իր ներկայիս ընկերուհուն դերասանն այնքան գեղեցիկ է համարում, որ պատրաստ է անգամ նրա հետ ամուսնանալ չնայած 40 տարվա տարիքային տարբերությանը:

Անձնական կյանքի վերաբերյալ հարցերում դերասանը միշտ չափազանց գաղտնապահ է եղել, այդիսկ պատճառով կայանալիք հարսանիքի մասին մանրամասները խիստ գաղտնի են պահվում:

Սակայն նրա հավաստմամբ` հարսանիքը կարող է տեղի ունենալ մոտակա ժամանակներս:

Ալ Պաչինո

Ալ Պաչինո

Ալ Պաչինո

Ալ Պաչինո

Զույգի հարաբերությունները սկսվել են դեռևս հինգ տարի առաջ: Բոլոր այս տարիների ընթացքում արգենտինական օճառային օպերաների դերասանուհին մշտապես ուղեկցել է սիրելիին բազմաթիվ հավաքույթների, իսկ այդ ընթացքում դերասանը լրագրողներին հայտարարոլ է, որ չափազանց լուրջ է տրամադրված Լյուսիլայի հետ հարաբերություններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: