«Նելսոն Ստեփանյան» 5-րդ միջազգային հուշամրցաշար
Պատվիրակությունները ՀՀ մայրաքաղաք կժամանեն օգոստոսի 1-ին: Հաջորդ օրն
առավոտյան, ժամը 10-ին՝ Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի
պալատում /հասցե՝ Ե. Կողբացու փողոց, 69/ կմեկնարկեն նախնական գոտեմարտերը,
իսկ ժամը 18-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման
արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների
5 քաշային կարգերում: Եվս 5 քաշային կարգերում խաղարկվող մեդալների համար
տղաներն ու աղջիկները կպայքարեն օգոստոսի 3-ին:
Մրցաշարի մասնակիցները մրցումներից ազատ ժամերին կայցելեն հայաստանյան
տեսարժան վայրեր, ծաղկեպսակ կդնեն Նելսոն Ստեփանյանի կիսանդրուն:
Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով: