Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն իր համակարգիչները նվիրեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանին. ԱԺ-ն հայկական համակարգիչներ է գնել


  
դիտումներ: 104

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշում կայացրեց Հայաստանի ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 225 հազար դրամ համախառն հաշվեկշռային արժեքով համակարգիչները հետ վերցնել եւ ամրացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2019-ին ԱԺ աշխատակազմի համակարգիչները փոխարինվել են ազգային (հայկական) արտադրության բարձրորակ համակարգիչներով: 2019 թվականի հունիսին ԱԺ նախագահին է դիմել «ԵղիշեՉարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենը` խնդրելով հնարավորության դեպքում, ԱԺ-ի այդ երեք համակարգիչները տրամադրել իրենց:

Որոշման նախագծի ընդունման նպատակը ԵղիշեՉարենցի տուն-թանգարանին անհրաժեշտ գույքով ապահովելն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: