Հռոմում գործադուլի է մասնակցում աղբահավաք ծառայության աշխատակիցների 75 տոկոսը
դիտումներ: 497
Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Mediase-ին:
Այդպիսով գործադուլը կարող է քաղաքացիների համար ոչ միայն երթևեկության խնդիրներ առաջացնել: Ինչպես ավելի վաղ հայտնել է REGNUM-ը, պատմության առաջին արհմիությունների համընդհանուր գործադուլին Հռոմում մասնակցում են, ի թիվս այլոց, հանրային՝ քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի աշխատակիցները:
Արհմիություններն անբավարար են համարում Հռոմի վարչակազմի աշխատանքը Վիրջինյա Ռաջիի ղեկավարությամբ: Առանցքային խնդիրները, որոնք, իրենց կարծիքով, քաղաքապետարանը չի կարողանում հաղթահարել, հատկապես աղբահանությունն է և քաղաքային տրանսպորտի աշխատանքը: