Հայերեն   English   Русский  

​Մորալեսը ցույցերի համապատկերում հայտարարեց Բոլիվիայի նախագահի ընտրություններում հաղթելու մասին


  
դիտումներ: 299

Բոլիվիայի նախագահի թեկնածու «Շարժումներ հանուն սոցիալիզմի» կուսակցությունից Էվո Մորալես Այման, ելույթ ունենալով համակիրների առջև Կոչաբամբա քաղաքում, կրկին հայտարարեց ընտրությունների առաջին փուլում հաղթանակի մասին:

Մորալեսի այցի կապակցությամբ, ինչպես նշում է բոլիվիական «Տյոմպոս» թերթը, Կոչաբամբայում բողոքի ցույցեր են բռնկվել, ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

Մինչ այս Բոլիվիայի գերագույն ընտրական դատարանում (ընտրական հանձնաժողով) հայտնել են, որ ընտրողների ձայների 99,99 տոկոսի հաշվարկների արդյունքով՝ հաղթանակ է տարել Մորալեսը, որի օգտին քվեարկել է ընտրողների 47,07 տոկոսը: Նրա հիմնական մրցակցի՝ «Քաղաքացիական հանրություն» կուսակցության ներկայացուցիչ Կառլոս Մեսի օգտին քվեարկել է ընտրողների 36,51 տոկոսը: Մորալեսի և նրա միջև 10,56 տոկոսային կետի հեռավորությունը, համաձայն ընտրական հանձնաժողովի դիրքորոշման, հնարավորություն է տալիս բավարարվելու քվեարկության առաջին փուլով: Մինչդեռ Ամերիկյան պետությունների կազմակերպությունում և Եվրամիությունում կարծում են, որ ստեղծված իրավիճակում լավագույն ելքը կլիներ ընտրությունների երկրորդ փուլը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: