Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաները գալիս են Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կարծրատիպերը «ջարդելու»


  
դիտումներ: 357

«Նոյեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ԵԽ-ում համակարգում են մարդու իրավունքների ոլորտը, ժամանելու են Հայաստան` հիմնականում Ստամբուլյան կոնվենցիայի մասով իրավիճակին «մոտիկից ծանոթանալու», քննարկումներ անցկացնելու համար:

Վերջիններս կլինեն նաև ԱԺ-ում, կհանդիպեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։


«Օրակարգի միակ թեման Ստամբուլյան կոնվենցիան է, ինչպես ներկայացրել են եվրոպական պաշտոնյաները։ Քննարկումն ընթանալու է կոնվենցիայի շուրջ Հայաստանում առկա կարծրատիպերը ջարդելու ու կոնվենցիայի իրական նպատակները ներկայացնելու ուղղությամբ»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: