Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ նախագահի` Իդլիբում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի ոչնչացման վերաբերյալ հայտարարությունից հետո գրավոր հաղորդագրություն է տարածել:
Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի կողմից հոկտեմբերի 26-ի գիշերն Իդլիբում կազմակերպված օպերացիայից առաջ զինվորական ղեկավարության միջև տեղեկատվության փոխանակում և աշխատանքային համակարգում է տեղի ունեցել: