Հայերեն   English   Русский  

​Քաղաքական տեխնոլոգիա-Հոկտեմբերի 27


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 378

"Հոկտեմբերի 27"-ի նման գործերով կարելի է տեռորի ենթարկել ամբողջական երկրների քաղաքական համակարգերը։

Բավական է, որ մի հանցագործ որևէ մեկի անունը տա, կամ քննիչը որևէ մեկին կասկածի, ապա այդ անձինք հայտնվում են թիրախում։ Լավագույն դեպքում հասարակության համար նրանք կասկածելի անձերի են վերածվում, իսկ վատագույն դեպքում շարքից հանվում են։

Ոմն Նաիրի Հունանյան, կամ ոմն շարքային քննիչ ու նրա ետևում կանգնած ստվերային անձ կարող է ամբողջ քաղաքական դաշտը տեռորիտակ պահել։ Ում ձեռքին գտնվում է նման գործի քննությունը, նա դառնում է կարևորագույն քաղաքական գործոն։

Սակայն կա մի նրբություն, երբ անցնում է 20 տարի և նման գործերով ցանկանում են վերահսկել քաղաքական համակարգը, դա արդեն կլոունադայի է վերածվում։

Մեզ հիմա ցանկանում են կրկես տանել։ Դե ինչ, ով ցանկանում է, կարող է մասնակցել այդ միջոցառմանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: